22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորակազմը վտանգավոր է. Իրավունք

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պարբերաբար հանդիպումները փոփոխվեցին պաշտպանության նախարարների հանդի­պումներով, իսկ այսօր արդեն հայտնի է, որ վերջիններիս հերթական հանդի­պումը առաջիկայում անցկացվելու է Վրաստանի Բաթումի քաղաքում: Ավե­լին` հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել եռակողմ ռազմա­կան համագործակցության հուշագիր: Թե ինչ հետեւանքներ այն կարող է ու­նենալ մեզ համար, եւ ինչու է Վրաստանը փորձում թուրք-ադրբեջանական ոազմական դաշինքի մեջ մտնել «Իրավունքը» պարզեց Վրաստանի հարցե­րով փործագետ Ջոնի Մելիքյանից: 

Վրաստանն ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ այդ ուղ­ղությամբ լուրջ աշխատանք է տանում: Բայց վերջերս կայացած կոն­ֆերանսի ժամանակ, որտեղ ներկա էին նաեւ ՆԱՏՕ-ի որոշ գեներալներ, հիմնա­կանում ակնարկեցին, որ Վրաստանն ակնկալիքներ չունենա Վարշավայում այս տարվա կայանալիք ՆԱՏՕ-ի գա­գաթնաժողովից: Մասնավորապես, նրանք ասում էին, որ շարունակեք զար­գանալ, բարեփոխումներ իրականաց­նել, եւ երբ համապատասխան հնարա­վորությունների պատուհան կլինի, դուք դրանից կօգտվեք: Արդյունքում վրացի­ները հասել են մի գագաթնակետի, որ այսպիսի հայտարարություններն արդեն հիասթափեցնում են: Հետեւաբար, կար­ծում եմ, եթե իրենք շատ հիսաթափվեն այս գագաթնաժողովի ժամանակ, եւ խորհրդարանական ընտրությունների հետեւանքով էլ, կոալիցիան ավելի վատ իրավիճակում լինի, ապա Վրաստանը կօգտագործի Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատը` իր անվ­տանգության հարցը ժամանակավոր լուծելու համար: Ուստի սա կարող է մեզ համար վտանգավոր լինել, եթե մի­ացյալ զորակազմ ստեղծվի: Չէ որ ՆԱ­ՏՕ-ի ուժերը կարող են տեղակայվել մեզ համար շատ կարեւոր տարածքում’ Ջավախքում, ինչը, մեղմ ասած, բարեն­պաստ չէ:

-Իսկ մենք լծակ ունենք սա կանխե­լու:

-Իհարկե, ստեղծվել է մի իրակա­նություն, որը կազուսային է, բայց մենք ամեն կերպ պետք է աջակցենք Վրաստանին: Լինելով ՀԱՊԿ ան­դամ` մենք ունենք նորմալ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, այնպես որ, պետք է ակ­տիվ աշխատել այդ ուղղու­թյամբ եւ միանալ որոշակի համատեղ ֆորմատների, ին­չը հնարավոր է: Մեր գլխա­վոր նպատակը պետք է լինի այն, որ այն չփակվի ու չդառ­նա եռակողմ ֆորմատ, այլ ՆԱՏՕ-ի կողմից ներառի բո­լոր երկրներին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ