Մարդիկ երբեք չեն պատկերացնի` ով է Մադոննայի եղբայրը
55-ամյա Էնթոնի Չիկոնեն անտուն է: Նա քնում է փողոցում եւ փող է մուրում անցորդներից, իսկ նրա քույրը` փոփ թագուհի Մադոննան, նրա խոսքով, արհամարհում է իրեն: Իհարկե, ոչ միայն քույրը:
Նրանց հարազատ հայրը երբեմն կերակրում է Էնթոնիին, սակայն չի փորձում դրանից ավել օգնություն ցուցաբերել: “Նա չի ցանկանում, որ իրեն անհանգստացնեն: Նա կարծում է, որ ես հատուկ եմ այսպես ապրում”,-հայտարարել է Էնթոնին:
Կամ Չիկոնեների ընտանիքում անզգամության գենը ժառանգաբար է փոխանցվում կամ Էնթոնին է ստում. դա հայտնի է միայն իրեն:
Էնթոնին` ընտանիքի 8 երեխաներից ավագը, աշխատելիս է եղել ընտանեկան բիզնեսում: Նրա հայրը խաղողի այգիներ ունի: Սակայն նա իր աշխատանքը կորցրել է հարբեցողության պատճառով եւ նույնիսկ դատապարտվել է հարբեցողության համար, չնայած որ հերքում է ալկոհոլից կախվածությունը:
Թե Մադոննան, թե նրա հայրը նախկինում վճարել են նրա բուժման համար, սակայն այժմ Էնթոնին չի ցանկանում վերադառնալ կլինիկա: “Մադոննայի համար միեւնույն է` ես մեռած եմ, թե ողջ: Նա ապրում է իր աշխարհում”,-աստղային քրոջից դժգոհել է անտուն եղբայրը: