Բեքհեմի երկրպագուներն այժմ կարող են քնել նրա մահճակալին
Եթե ուզում եք թռթվռալ ձեր սիրելի Վիկտորյա Բեքհեմի մահճակալի վրա կամ զբոսնել այն այգում, որտեղ Բեքհեմներն իրենց երեխաներին են զբոսանքի տանում, ուրեմն դուք այժմ ունեք այդ հնարավորությունը: Աստղային զույգը վաճառքի է հանել կալվածքը, որը բրիտանացի լրագրողները “Բեքհեմների դղյակ” են անվանում:
Կալվածքի տարածքում կա մանկական տարածք, մի քանի այգի եւ թենիսի կորտ, բիլյարդի սրահ, սպորտդահլիճ: Դղյակի գինը 18 մլն ֆունտ ստեռլինգ է:
Հատկանշական է, որ Բեքհեմները նույն դղյակը 1999-ին գնել են 2.5 մլն-ով: Սակայն սեփականատիրոջ անունը եւ դղյակի համբավը թանկ արժեն: Ամուսինները մտադիր են այն մասնավոր անձի վաճառել, ոչ թե որեւէ միջնորդ ընկերության:
Դղյակի վաճառքի պատճառն այն չօգտագործելն է: Բիզնեսի պատճառով Վիկտորյան գրեթե ամեն օր Լոնդոնում է լինում, եւ ընտանիքին ավելի հարմար է բնակվել քաղաքի կենտրոնում գտնվող տանը: