10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքի առաջ պիտի պատասխան տան /վիդեո/

Հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը չի հավատում, թե մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի կուրսը կյանքի կկոչվի:

«Պետական այրերի առաջ քաշած խնդիրներին չեմ հավատում: Բազմաթիվ այսպիսի հայտարարություններ են եղել: Վարչապետի այս հայտարարությունը հերթական հերթապահ հայտարարություն էր: Կոռուպցիան վերացնելու համար խորհուրդ էլ ստեղծվեց, իսկ ովքե՞ր են դրանք. կոռուպցիայի մեջ թաղված անձնավորությունները: Հայաստանում օրենքները չեն գործում: Մեր երկրում ում ուզենան, այսօր գողին ու ազավակին կդարձնեն սուրբ, իսկ արժանավորին կարող են իջեցնել ու հասցնել զրոյական մակարդակի», – ասաց Արգամ Այվազյանը:

Հայագետը նշեց՝ նորմալ չէ, որ մարդկանց  աշխատանքի են ընդունում՝ հաշվի առնելով, թե ով ում բարեկամն է կամ մտերիմը:

«Վերջին ժամանակներս բարձրաստիճան զինվորականներին աշխատանքից ազատում են: Այդպես չի՛ կարելի: Նրանք պիտի պատասխան տան օրենքի առաջ: Այդպիսի երևույթները հարկավոր է քրեորեն դատապարտել», –  ասաց Արգամ Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ