15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է կանգնած մուրացկան երեխաների հետևում

« Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել: Երևանում գրանցվել է 17 դեպք»,-այսօր հրավիրված ասուլիսաին տեղեկացրեց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Բանախոսը  նշեց, որ բավական մեծ աշխատանք է կատարվել, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ և համատեղ աշխատանքի արդյունքում այսօր մուրացիկության ցուցանիշը նվազել է:

Նելլի Դուրյանի խոսքով, մուրացկանության դեպքեր հանդիպել են նաև Լոռու, Շիրակի մարզերում, գրեթե չկան Վայոց ձորում:

«Եթե երեխան այնպիսի իրավիճակում է հայտնվում, որ գնում է փող մուրալու, ապա անմիջապես իրենց ուժերով, իրենց համայնքում կարողանում են խնդիրը լուծել: Այստեղ ես շատ կարևորում եմ համայնքի ուշադրությունը»,-նկատեց  Նելլի Դուրյանը:

«Որքան սոցիալապես անապահով ընտանիքներ ունենք, բայց երեխան մուրացկանությամբ չի զբաղվում: Այստեղ ծնողի դերն է շատ կարևոր: Մեր հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում փող մուրալու: Այստեղ մեր գործն ավելի է բարդանում, որովհետև ծնողը մեր կողքին չէ»,-ընդգծեց  Նելլի Դուրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ