08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անհույս ու միայնակ /վիդեո/

Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետեւ այդ ժամանակ վարձով են բնակվելիս եղել այլոց բնակարաններում:

Այդ իսկ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է անգամ կռահելը, թե նման համատարած գործազրկության ու սոցիալ-տնտեսական աղետալի պայմաններում այդպիսի ընտանիքները երբևէ բնակարաններ կունենա՞ն:

Բնակարան ունենալու հույսից զրկված գյումրեցի անօթևան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում առանց տղամարդկանց ընտանիքներն ու միայնակ մայրերը:

Անցած ամիս լոսանջելեսյան հեռուստատմարաթոնի ժամանակ հավաքված միջոցներով օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով ”Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն այցելեցին քաղաքի կենտրոնական մասում գտնվող տնակային ավաններից մեկում իր 12-ամյա որդու հետ բնակվող, միայնակ մայր Անահիտ Հովհաննիսյանին:

Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ