Մերօրյա շոկ. վարչապետի որդիները զոհվել են Հայաստանի համար
Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ունեցել է վեց զավակ՝ չորս որդի և երկու դուստր` ըստ ծննդյան հերթականության՝ Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբեն, Կարեն, Մարգո:
Երբ 1914-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ: Աշոտ Քաջազնունին զոհվել է 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի հայ-թուրքական կռիվների ժամանակ:
Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվել է, զոհվել է 1920-ի ամռանը Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիվների ընթացքում:
Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը:
Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը գտնվում է Երևանում:
Քաջազնունին թաղված է եղել Կոզերնի գերեզմանոցում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճյունը անհայտ կորել է: Նրա աղջիկ Մարգարիտ Քաջազնունին Թոխմախի գերեզմանոցում սիմվոլիկ շիրմաքար է կանգնեցնում: