01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էմի Ուայնհաուսի քանդակը հակասական կարծիքներ է առաջացրել/ֆոտո/

Քանդակագործ Սքոտա Իթոնը ներկայացրել է 27 տարեկանում մահացած երգչուհի Էմի Ուայնհաուսի քանդակը, որը կներակայացվի Լոնդոնի “Roundhouse” համերգային սրահի հարթակում` երգչուհու տնից ոչ հեռու, որտեղ նա ելույթ էր  ունեցել մահից 3 օր առաջ: 

Սակայն քանդակը, որն Էմիին ներկայացնում է նրա հայտնի սանրվածքով, բոլորին չէ դուր եկել: Օրինակ` երգչուհու հորը` Միչ Ուայնհաուսին, այն շատ է դուր եկել` թե քանդակի միտքը, թե դրա կերպարանավորումն ընդհանրապես, իսկ ահա քննադատներն այն անվանում են “դատարկ” եւ նշում, որ այն չի արտահայտում ըմբոստ երգչուհու ոգին:

Էմի Ուայնհաուսը մահացավ 2011-ի հուլիսի 23-ին ալկոհոլի թունավորումից: Նրա մահից հետո երկրպագուները նրան ներգրավեցին “27-ի ակումբում”, որի անդամներն են հետմահու դարձել նույն տարիքում մահացած ռոք երաժիշտները` “Rolling Stones”-ի հիմնադիր Բրայան Ջոնսը, Ջիմի Հենդրիքսը, Ջենիս Ջոփլինը, Կուրտ Քոբեյնը, Ջիմ Մորիսոնը, բլյուզմեն Ռոբերտ Ջոնոսնը: Ի դեպ, Ուայնհաուսի մահից մի քանի ամիս առաջ Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում բացվեց Կուրտ Քոբեյնին նվիրված հուշարձան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ