28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԱՄՆ-ին

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է այն հանգամանքը, որ ամերիկացի զինվորների հագուստի վրա փակցված է եղել Սիրիայի քրդական  «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG)  զինանշանը:  Ըստ  թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Չավուշօղլուն անընդունելի է համարել նշյալ փաստը, պնդելով թե YPG-ն ահաբեկչական կազմակերպություն է, և ԱՄՆ-ը որպես ահաբեկչության դեմ պայքարող երկիր չպետք է աջակցի այդ կառույցին:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը իր քննադատության մեջ մասնավորապես ասել է.

«Խորհուրդ ենք տալիս  նրանց, Սիրիայի այլ շրջաններ  գնալու  ժամանակ փակցնել Իսլամական պետության, Ալ-Նուսրայի և Ալ-Կաիդայի զինանշանները: Աֆրիկա գնալու ժամանակ էլ թող փակցնեն Բոկո հարամի զինանշանը»:

Նշենք, որ Պենտագոնի խոսնակ Պիթեր Կուկը հրաժարվելով մեկնաբանել ամերիկացի զինվորականների լուսանկարները, միայն ասել է, որ ամերիկացի զինվորները նախկինում էլ օգտագործել են իրենց գործընկերների խորհրդանիշները:

Նշենք, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարում աջակցում է YPG-ին: ԱՄՆ մի քանի անգամ հայտարարել է, որ YPG-ին ահաբեկչական կառույց չի համարում, իսկ Թուրքիան պնդում է, թե այն ահաբեկչական է:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ