Սաակաշվիլիի մոտ “քաղաքական իմպոտենցիա” են հայտնաբերել
“Միացյալ Ազգային շարժումը ոչինչ չի անում իր գոյությունը շարունակելու համար: Այն ոչ թե փորձում է իսկապես համախմբել հասարակությանը, այլ հակառակը` ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում”,-հայտարարել է Վրացական երկաթուղու դիտորդական խորհրդի նախագահի խորհրդատու Գիա Խուխաշվիլին` շարժման ղեկավար, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով “քաղաքական իմպոտենիցա”-ի մեջ:
Նրա խոսքով` Սաակաշվիլիի վերջին գործողությունները նրան վերջնականապես համոզել են, որ վերջինս “իսկական վրացի է”, գրում է “Грузия-Online”-ը:
Փորձելով պարզաբանել` ինչ նկատի ունի “քաղաքական իմպոտենցիա” ասելով` Խուխաշվիլին նշել է. “Երբ մարդ հասնում է այն փուլին, երբ չի կարողանում ինչ-որ բան անել ու հենց այդ ժամանկ էլ փորձում է իրեն տղամարդու պես պահել: Նա փորձում է լեզվով անել այն, ինչը չի կարողանում իրականում անել: Դա այն աբսուրդն է, որում հիմա գտնվում է Միացյալ Ազգային շարժումը”:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն` Սաակաշվիլիին արգելվում է միանձնյա նշանակել կամ ցրել խորհրդարանը: Մարտի 27-ին Սաակաշվիլին ստորագրեց այդ փոփոխությունների ներքո: