24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ամերիկյան Դակոթա նահանգում կանայք ստիպված են Դաունի սինդրոմով երեխաներ ունենալ

Ամերիկյան Հյուսիսային Դակոթա նահանգի բնակչուհիներին արգելել են հղիությունն ընդհատել, եթե պտուղի մոտ Դաունի սինդրոմ կամ այլ գենետիկ թերություններ են հայտնաբերվում, հաղորդում է “ABC News”-ը: Սա աբորտների վերաբերյալ ամենախիստ օրենքն է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում: Ըստ փաստաթղթի կանանց նաեւ արգելվում է աբորտ անել հղիության 6-րդ շաբաթից հետո:

Այն բժիշկները, որոնք աբորտը կիրականացնեն 6 շաբաթական հղիությունից հետո, 5 հազար դոլարի չափով տուգանք կվճարեն, բացի այդ նրանք կենթարկվեն մինչեւ 5 տարվա ազատազրկման: Կանայք, ովքեր կընդհատեն հղիությունը “արգելված” ժամկետում, պատժի չեն ենթարկվի: 

Նահանգապետ Ջեք Դալրիմփլը հայտարարել է, որ օրենքը հիմնված չէ “անձնական փորձի վրա եւ կրոնական ենթատեքստ չունի”:

2012-ի ամռանը Դաունի սինդրոմով մարդկանց պաշտպանող կազմակերպությունների միջազգային ֆեդերացիան հանդես եկավ հղիության առաջին եռամսյակում գենետիկ շեղումը բացահայտող թեստերի ներմուծմանը: Ֆեդերացիան դրանք արտադրող ընկերության դեմ դատական հայց ներկայացրեց Եվրոպական դատարանում` հուսալով այդ կերպ պաշտպանել “Դուանի սինդրոմով մարդկանց գոյություն ունենալու իրավունքը”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ