24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Սաակաշվիլու կողմից իմ հասցեին հնչեցված զրպարտչական բնույթի նոր մեղադրանքների վերաբերյալ”

Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախքահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ:

Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են եւս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ եւ օրինական միջոցներով պայքարել եմ Վրաստանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար: Սաակաշվիլին նորից ու նորից փաստում է, որ ինձ բանտարկել է ազգային փոքրամասնությունների գծով երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու եւ դրա դեմ ջավախքահայության արդար բողոքի ձայնը լռեցնելու նպատակով:

Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն եւ սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել այն պարզ իրողությունը, որ ինչպես ներքին եւ արտաքին շատ այլ հարցերում, այս հարցում եւս իր բռնած քաղաքական կուրսը ձախողվել է: Շինծու մեղադրանքներով ինձ դատապարտելը, ջավախքահայ այլ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները ունեցան հակառակ արդյունք՝ դրանք օգնեցին սեւեռել ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը:

Իմ ազատ արձակումը, այո, վրաց նոր իշխանությունների բարի կամքի դրսեւորում էր, բայց այն նաեւ մեծ չափով պայմանավորված էր Ջավախքի բնակչության շարունակական կոչերով եւ միջազգային հանրային կարծիքի ճնշմամբ, մասնավորապես՝  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչմամբ, ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրատարակվող մարդու իրավունքների ամենամյա զեկույցներում իմ խնդրի արծարծմամբ, Ֆրանսիայի խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ խնդրի բարձրացմամբ եւ այլն:

Ինչպես եւ Սաակաշվիլու կողմից իմ հասցեին նախկինում արված բոլոր հայտարարությունները՝ այս հայտարարությունը եւս իմ փաստաբանների կողմից որպես լրացուցիչ ապացույց  ուղարկվելու է Մարդու իրավունքերի Եվրոպական դատարան, որտեղ ներկայումս քննվում է իմ բողոքը:

Վահագն Չախալյան

 24.03.2013, Ախալքալաք

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ