08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կամավորների աշխատատեղերի և վարձատրության հարցը լուծվեց

Այսօր՝ մայիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման (Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների) կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նախագծին:

Կառավարության նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծով ակնկալվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովում՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում) սահմանմամբ:

Նախարարը ընդգծեց, որ նախագիծը կապահովի կամավորների աշխատատեղերի պահպանմանն ու փոխհամաձայնությամբ վարձատրության ապահովմանը:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում):

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ