22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ջենիֆեր էնիսթոնի գործընկերը հարվածել է նրան նկարահանման պահին

Նկարահանման ժամանակ Ջենիֆեր Էնիսթոնի հետ անսպասելի դեպք է տեղի ունեցել: Դերասանուհին նկարահանվելիս է եղել Ջոն Հոուկի եւ ռեփեր Մոս Դեֆի հետ “Փոխարինողը” ֆիլմում: Ըստ սցենարի` նա պետք է միջամտեր տղամարդկանց կռվին: 

Բայց Ջենը, քայլերը չհաշվարկելով, շատ էր մոտեցել կռվող գործընկերներին եւ արդյունքում` ծնոտին ուժեղ հարված է ստացել եւ ընկել: Բարեբախտաբար, նա չի ուշաթափվել, բայց շոկ է ապրել կատարվածից: 

Գործընկերները միանգամից նետվել են ներողություն խնդրելու, իսկ ռեժիսորն առաջարկել է դերասանուհուն հետաձգել նկարահանումները: Ջենիֆերը հրաժարվել է, ասելով որ մեղքն իրենն էր: 
Հուսանք, որ մինչեւ հարսանիքը նա լիովին կկազդուրվի, եւ մյուս նկարահանումները կանցնեն առանց միջադեպերի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ