15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օրական մեկ խնձոր կերեք

Թարմ մրգերը առողջության պահպանման գործում շատ կարևոր աջակիցներ են։ Նրանք օրգանիզմին մատակարարում են վիտամիններ, հանքանյութեր և բջջանյութ։
Բայց բոլոր տեսանկյուններից ամենաօգտակար միրգը խնձորն է։ Այդ մասին են վկայում բազմաթիվ հետազոտություններ։

Պետք է ուտեք օրական 1-2 խնձոր, որպեսզի բարելավեք սրտանոթային համակարգի աշխատանքը, նվազեցնեք քաղցկեղի որոշ տեսակներով հիվանդանալու ռիսկերը և ազատվեք ավելորդ քաշից։
Բացի վերոնշյալից, խնձորը կանխում է աթերոսկլերոզը։

Խնձորը‬ պայքարում է սիրտ-անոթային հիվանդությունների դեմ

Տարատեսակ ուսումնասիրությունները պարզել են, որ օրական գոնե 1 խնձոր ուտող մարդկանց մոտ ցածր է, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակը և, ընդհակառակը, բարձր է լավ խոլեստերինի մակարդակը։
Այսպիսով, այդ մարդկանց մոտ նվազում է անոթների պատերին նստվածք լինելու վտանգը, ինչն Էլ աթերոսկլերոզի առաջացման, արյան զարկերակային բարձր ճնշման և ինֆարկտի զարգացման պատճառն է։

Խնձորը, եթե այն ամեն օր ուտես, սրտանոթային համակարգը պաշտպանում է գրեթե այնպես, ինչպես ստատինով (արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնող պրեպարատ) բուժման ժամանակ։
Այդ մասին են վկայում Medical Journal-ում տպագրված հետազոտությունների արդյունքները։
Եթե հիվանդն արդեն ստատին է ընդունում, ապա պետք չէ չարաշահել բուժումը, բայց լավագույն արդյունք ապահովելու համար կարելի է նաև ստատինի հետ մեկտեղ՝ օրական 1 խնձոր ուտել։

Պաշտպանություն հաստ աղիի քաղցկեղից

Խնձորի կեղևը պարունակում է պեկտին՝ բնական բջջանյութի տարատեսակներից մեկը, որը ֆերմենտացվում է հաստ աղիում և դրանով իսկ օգնում խուսափել անտեղ ձևավորվող քաղցկեղային բջիջներից։
Այսպիսով, գերմանացի գիտնականների հավաստմամբ՝ խնձորը կանխում է հաստ աղիի քաղցկեղը։

Խնձորն օգնում է ազատվել ավելորդ քաշից

Խնձորը ոչ միայն օգտակար է վերոնշյալ հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակ, այլև օգնում է ազատվել ավելորդ քաշից։
Տարբեր հետազոտություններ վկայում են, որ օրական 1 խնձոր ուտող մարդիկ մի քանի ամսում առանց որևէ դիետայի կորցնում են 1,5 կգ քաշ։

Խնձորն ունի նաև այլ օգտակար հատկություններ: Չնայած այլ մրգերի համեմատ խնձորն առանձնապես հարուստ չէ վիտամիններով, սակայն այն պարունակում է կվերցետին հզոր հակաօքսիդանտը, որն օգնում է խուսափել օրգանիզմի բոլոր հյուսվածքների վաղաժամ ծերացումից։

Մյուս կողմից՝ խնձորը հարուստ է կալիումով, միզամուղ հատկությամբ օժտված հանքանյութով, որի շնորհիվ էլ օգտակար է արյան բարձր ճնշման պարագայում, քանի որ խոչընդոտում է օրգանիզմում հեղուկների կուտակմանը։
Եվ վերջապես, խնձորի մեջ առկա որոշ ֆիտոքիմիկատներ օժտված են շնչուղիների վրա բարերար ազդեցություն գործող հակաբորբոքային էֆեկտով, ինչն էլ թեթևացնում է ասթմայի սիմպտոմները։
Այս փաստն ապացուցել են Աբերդինի համալսարանի գիտնականները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ