29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վիրավորներն ապաքինվում են /ֆոտո/

Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը, ում մոտ առկա էին բազմաբեկորային վնասվածքներ այսօր ենթարկվել է պլաստիկ վիրահատության:

Մասնագետների գնահատմամբ` ձախ ոտքի պլաստիկ վիրահատությունը բարեհաջող է անցել: Մյուս վիրավորն ավելի վաղ է վիրահատվել: Դեմքի և ձեռքերի շրջանում կատարվել էր պլաստիկ միջամտություն:

Վիրավորներն անցնում են վերականգնողական բուժում և գտնվում են մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն այսօր այցելել են նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող վիրավորներին:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ նրանք զրուցել են բուժանձակազմի և վիրավորների հետ, մանրամասն ծանոթացել բուժման ընթացքին: Այս բժշկական կենտրոնում ևս գերմանացի մասնագետների խոսքով` կատարված են բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորների ապաքինումը լիարժեք ապահովելու համար:

e7927972-3403-40be-ba9a-56e4215defc1

f351392b-ce2f-4eda-a14e-95eb05ae1f4a

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ