10 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պերմյակովի գործով դատակոչված վկաները հրաժարվել են ներկայանալ դատարան

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը:

Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձանագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավետիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փորձարարությունը, որն իրականացվել է ռուսական կողմի դատավարության ընթացքում, պատրաստել է Ավետիսյանների տան նույնությամբ մակետ- տնակ, որտեղ Պերմյակովը ներկայացրել ու մեկնաբանել է ինքնաձիգի գործածության իր գործողությունների մանրամասները և Ավետիսյանների տան նկարագիրը: Դատարանում հրապարակվեցին նաև փորձարարության լուսանկարները:

Դատավոր Հարություն Մովսիսյանը տեղեկացրեց, որ ի պատասխան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան դատակոչվելու մասին գրության, գործով վկաներ` Ժդանովը, Կուզնեցովը, Վոլկովը և Ժիլտովը, դիմումներ էին ուղարկել, որոնցում նշված էին, որ իրենք ընտանեկան հարցերի կամ հնարավորության բացակայության պատճառով, հրաժարվում են ներկայանալ Գյումրի` համաձայնելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Նրանք Պերմյակովի ծառայակիցներն են: Դատարանի որոշմամբ հրապարկվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ