12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ-ի նոր որոշումը կգործի Արցախի բոլոր բնակիչների համար

Հետևելով նախօրեին հրապարակած հայտարարությանը և խրախուսվելով հանրային աջակցությամբ, Ղարաբաղ Տելեկոմը հայտարարություն է տարածել, որ երեկ` մայիսի 4-ին կայացրել է որոշում, որը  կգործի Արցախի բոլոր բնակիչների համար:

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված առկա իրավիճակի հետևանքով նրանց ունեցած դժվարություններով:

Թեև ընկերության և բաժանորդների միջև կնքված պայմանագրերը նախատեսում են տույժեր և/կամ վերամիացման վարձեր, եթե բաժանորդը նախատեսված ժամկետում չի վճարում կապի ծառայության համար, սակայն ընկերությունը գիտակցում է բնակիչների իրավիճակը՝ պատրաստ լինելով հնարավորինս կանգնելու նրանց կողքին: Ըստ որոշման՝ նրանց հաշիվները լուծարելու փոխարեն կսառեցվեն ընկերության կողմից, ինչի արդյունքում չեն հաշվարկվելու տույժեր և վերամիացման վարձեր:

Այն բաժանորդները, ում ծառայություններն անջատված են վարձն ուշացնելու կամ չվճարելու պատճառով, կվերամիացնեն իրենց ծառայություններն առանց վերամիացման վարձը վճարելու: Մուծման արտոնյալ ժամանակահատվածը երկարաձգվում է մինչև ս.թ. մայիսի 30-ը: Իսկ տույժերի և/կամ վերամիացման վարձերի համար արդեն վճարված գումարներն ընկերության կողմից կփոխանցվեն տվյալ բաժանորդների հաշիվներին: «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պատրաստակամ է իր հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու Արցախի ժողովրդին նաև վերջին մարտահրավերների պայմաններում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ