Աջակցություն հերոսներին եւ նրանց ընտանիքներին /ֆոտո/ /վիդեո/
Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն համայնքի բնակիչ 20- ամյա Արմենակ Առուստամյանը, ով 2015 թվականի դեկտեմբերի 20-ին Հադրութում վիրավորվել էր հակառակոդի կողմից արձակված նռնականետից այսօր իր բուժումն է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպխիտալում:
Երբ օրեր առաջ լրատվամիջոցները սկեցին խոսել վիրավոր զինվորի մասին, որտեղ արծածվում էր վերջինիս ընտանիքի սոցիալական վիճակը Ֆրանսիայի Շաղվյո- Շավանյոի հայկական համայնքի կողմից գումար է հավաքվել, ինչն էլ այսօր փոխանցվել է Արմենակ Առուստամյանին հոսպիտալում:
Հավաքված գումարից, ինչպես Henaran.am-ին հայտնեց լրագրող Նարինե Կիրակոսյանը կհատկացվի նաեւ Չարենցավանում այս օրեին ժամանակավոր ապրող Թալիշի բնակիչների մի քանի ընտանիքի, ինչպես նաեւ Գեղարքունիկի մարզի Վարդենիս քաղաքի ապրիլյան դեպքերին կյանքները զոհած տղաների մի քանի ընտանիքներին, եւ Արցախի` Հադրութի եւ Ստեփանակերտ քաղաքներում ապրող զոհված եւ վիրավոր զինվորականների ընտանիքներին:
Մեր զրուցակցի փոխանցմամբ ակցիային իրենց մասնակցությունն են բերել նաեւ Շվեդիայի հայերը եւ Հայաստնաի քաղաքացիներ, որոնք բացի ֆինասական աջակցությունից կտրամադրեն նյութական այլ աջակցություն:
Մանրամասները` տեսնայութում