07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կարգելվեն թուրքական այն ապրանքները, որոնք անվտանգության խնդիր են հարուցում. նախարար

Այսօր լրագրողների հետ  զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ թուրքական ապրանքների հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են եւ առաջիկայում իրենք կհրապարակեն բոլոր այն ապրանքախմբերը, որոնք ներմուծվում են Հայաստան երրորդ երկրով:

Նախարարը նաեւ հայտնել է, որ կառաջարկեն  հանրային, մասնագիտական  քննարկում և առաջին պայմանն է լինելու ընտրել թե՛ ապրանքատեսակները,  թե՛ նաև գործիքակազմը, որը թույլ կտա պաշտպանել երկրի տնտեսությունը. «Երկրորդ պայմանն է թույլ չտալ սոցիալական պայթունավտանգ իրավիճակի առաջացում և երրորդը՝ ապահովել տնտեսության անվտանգ զարգացում»:

Արգելք կարող է կիրառվել այն ապրանքերի նկատմամբ, որոնք անվտանգության խնդիր են հարուցում, դրանք  կարող են վերաբերել  թե՛ սննդամթերքին, թե՛ այնպիսի ապրանքներին, որոնք կարող են մեր քաղաքացիների կյանքին, առողջությանը վտանգ հարուցել:

«Դա ԵՏՄ անդամակցության շրջանակներում կարևոր պարամետրերից մեկն է, և մենք կարող ենք պահանջել ԵՏՄ այլ երկրներից այնպիսի գործողությունների ձեռնարկում, որոնք բացառեն հայկական շուկա Եվրասիական տնտեսության տարածքից ոչ անվտանգ ապրանքների մուտքը»,- ասաց  Ա. Մինասյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ