08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

‹‹Ո՞վ է քեզ սիրում ››. այսպիսի ծրագրերը ինֆորմացիա են կորզում /վիդեո/

Մեդիափորձագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է՝ քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանն առանձնապես մեծ ներուժ չգործադրեց հայկական կայքերի աշխատանքը խափանելու համար, ինչպես անում է սովորաբար: Մասնագետը մի քանի խորհուրդ տվեց կայքերն ավելի անվտանգ պահելու համար: ‹‹Լրատվական կայքերն ավելի ուժեղ սերվերների վրա պետք է տեղափոխեն իրենց աշխատանքները՝ հակերային հարձակումներին դիմագրավելու համար››, – ասաց մասնագետը:
 
Անդրադառնալով սոցիալական ցացերին ու հատկապես ֆեյսբուքին՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց. ‹‹Ֆեյսբուքում մի՛ բացեք արտաֆեյսբուքյան ծրագրեր: Օրինակ`  նմանատիպ հարցեր պարունակող հարցեր կարող են ձեզ հանդիպել Ֆեյսբուքում՝ ‹‹Քանի՞տարեկան եք››, ‹‹Ո՞վ է քեզ սիրում››… Ահա այսպիսի ծրագրերը նախատեսված են ինֆորմացիա տանելու համար: Տեղեկատվական պատերազմների ժամանակ ցանկացած կոտրված ֆեյսբուքյան էջ ու լրատվական կայք, ըստ էության, աշխատում է մեր դեմ››, – ասաց մեդֆիափորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ