“Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ”-ը` Գյումրիում
Մարտի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ “ՀՀԿ Գյումրի-2” Շ/Կ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” ինտելեկտուալ խաղի երիտասարդական գարնանային առաջնությունը:
Ինտելեկտուալ խաղին մասնակցել է 13 թիմ` 6-ական մասնակցով: Թիմերը կազմված էին բուհական հաստատություններից, երիտասարդական կազմակերպություններից և անհատ երիտասարդներից: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ: Բոլոր մասնակից թիմերին հանձնվեցին մասնակցության վկայականներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին տրվեցին նաև մրցանակներ: Մրցանակները հաղթողներին հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Շիրակի մարզում ինտելեկտուալ խաղի երիտասարդական առաջնություն կազմակերպվում է արդեն 3 տարի շարունակ, և տարեցտարի մեծանում է երիտասարդների հետաքրքրությունը դեպի ինտելեկտուալ խաղերը: Այս անգամ ևս նկատվեց մեծ ակտիվություն ու թեժ պայքար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն