“Րաֆֆին տենց մարդ չի, որ չարանա աշխարհի վրա … “
“Ես գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր է հացադուլը կանգնեցնի, որովհետև իրեն առաջարկ ա եղել, շատ լավ առաջարկ՝ լինել խորը ընդդիմություն, որը կզտի ընդդիմության անորակ վիճակը:
Ընդդիմությունն ավելի որակյալ կլինի և հակակշիռ կլինի էսօրվա մեր կառավարությանն ու իշխանություններին, որով Հայաստանը կարող է օգտվել”: Այս գնահատականը այսօր ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրույցում տվեց ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
Արդյո՞ք Աժ պատգամավորը պատրաստվում է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, վերջինս նշեց . “Անպայման այցելելու եմ , բայց կա մի բայց, որը ոչ թե նրա համար, է որ չեմ ուզում, այլ էն թեմաները, ինչ որ իմ մեջ կա, էդ թեմաներն իրեն տրված է, էդ հարգանքի համար կարող եմ գնալ”:
Արդո՞ք Աշոտ Աղաբաբյան էլ համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չարացած է աշխարհի վրա: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ չի պատրաստվում այցելել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին.
“Ես գնամ` ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ”:
“Րաֆֆին տենց մարդ չի, որ չարանա աշխարհի վրա, որովհետեւ ինքը նախ շատ խելացի է եւ երկրորդ՝ ինտելեկտուալ մարդ է, եւ երրորդ, ցանկանում է, որ իր Հայաստանը լավը լինի:
Բայց մյուս կողմից, այն ճանապարհը, որ վերցրել է, այն բեռը, որ իր ուսերին վերցրել է, այդ ուժը չունի: Ինքն այդ դերակատարումը չի կարող մինչեւ վերջ տանել, որովհետեւ ինքն այդ դերով չի ապրել, որովհետեւ դա նորություն է իր համար”,-ասաց Աղաբաբյանը:
Իսկ իշխանությունները թույլ կտա՞ն, որ նախագահի երդումը “տեղի ունենա Րաֆֆի Հովհաննիսյանի դիակի վրայով”՝ Աշոտ Աղաբաբյանը նշեց. “Ես համարում եմ, որ դա մանկական միտք է և կարելի է դրանից շատ նուրբ դուրս գալ, որ հասարակության աչքից չընկնի”: