‹‹Մի պատկերացրեք, թե աղջիկը որ գնա բանակ, անպայման ավտոմատը պիտի շալակի, գործի անցնի››
Աղջիկների՝ բանակում ծառայելու պատեհության ու անպատեհության մասին շատ է խոսվում վերջին օրերին: Որոշ մասնագետներ նշում են՝ հարկ է օրինակ վերցնել Իսրայելից, ու աղջիկների պարտադիր զինծառայությունը օրենքով սահմանել: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել պատգամավորներ Թևան Պողոսյանին ու Շիրակ Թորոսյանին:
Թևան Պողոսյանը կողմնակից է նրան, որ հայուհիները գոնե զինվորական պատրաստություն անցնեն, իսկ մնացած հարցերն, ըստ Պողոսյանի, քննարկման առարկա են: Թեւան Պողոսյանը կուզենա՞ր, որ իր դուստրերը և կինը բանակում ծառայեին:
Հարցին, Թևան Պողոսյանի փոխարեն հումորով արձագանքեց պատգամավոր Շիրակ Թորոսյանը. ‹‹Թևանի կինն այնպես է ծառայել, որ… Թող որ ամեն հայ կին այդպես ծառայեր. նա 6 երեխա է ունեցել:
-Մի պատկերացրեք, թե աղջիկը որ գնա բանակ, անպայման ավտոմատը պիտի շալակի, գործի անցնի: Այլտընտրանքային ծառայություն գոյություն ունի՝ խոհանոց, վիրավորներին խնամելու աշխատանքներ և այլ գործեր: Բայց այս պահին դեռևս չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը››:
Պատգամավորը հիշեցրեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում քիչ չեն հայուհիները, ովքեր ցանկանում են իրենց կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: