14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը զինծառայող է զոհվել

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպեսնաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ուտարբեր տիպի նռնականետերից խախտել կրակիդադարեցման պայմանավորվածությունը:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցմանպայմանավորվածության խախտման արդյունքումարևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացուվիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ