26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միկրոալիքային վառարանի օգտագործման անսովոր տարբերակներ

Միկրոալիքային վառարանը դարձել է տնային տնտեսուհիների անփոխարինաելի ընկեներից մեկը։ Դրանում հնարավոր է ուտեստներ եփել, արագ տաքացնել, սառած մթերքը հալեցնել եւ այլն։ Սակայն միկրոալիքային վառարանի այս երկու օգտագործման ձեւի մասին քչերը գիտեն։ Դրանք տնային տնտեսուհիների համար իսկական փրկություն կարող են լինել։

Ապակյա տարրաների ստերիլիզացիա։

Միկրոալիքային վառարանում շատ արագ կարելի է ստերիլիզացնել ապակյա տարրաները։ սա անչափ կարեւոր է, հատկապես, եթե պահածոներ եք պատրաստում։ Լվացեք տարրաները սոդայաջրով, դրանց մեջ 30 մլ մաքուր ջուր լցրեք, դրեք միկրոալիքային վառարանը՝ 2-3 րոպեով, եւ պատրաստ է։ Եթե տարրան մեծ է, օրինակ՝ 3 լիտրանոցը, կարող եք կողքի դնել, առանց մեջը ջուր լցնելու։ Փոխարենը կողքին փոքր բաժակով ջուր դրեք։

Խաշեք կաղամբի տերեւները։

Կաղամբի տերեւներով տոլման շատերի սիրելի ուտելիքն է։ Իսկ ահա այդ տերեւները խաշելը բավական ջանք ու ժամանակ է պահանջում։ Դրեք ամբողջական կաղամբը միկրոալիքային վառարանի մեջ, միացրեք 10-15 րոպեով։ Ընթացքում կարող եք մի քանի անգամ անջատել, այլ կողմի վրա թեքել, որպեսզի հավասար լինի։ 15 րոպեից կաղամբի տերեւները պատրաստ են։

thumb-840x440

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ