24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հունիսի 2-ին Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․գերմանաբնակ թուրք պատգամավոր

Գերմանիայի «Կանաչների» (Die Grüne) կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝  Օզդեմիրը թեմային անդրադարձել է DW TV-ի «Conflict Zone» հաղորդման ընթացքում: Նա նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունն ընդունի, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում 100 հազարավոր հայերի սպանությունը հենց ցեղասպանություն է եղել:

«Հունիսի 2-ին՝ 100 տարի շարունակ  Հայոց ցեղասպանությունը ժխտելուց հետո, Գերմանիայի դաշնային խորհրդարանը որոշում պիտի կայացնի այն մասին, որ դա ցեղասպանություն է եղել և Գերմանիան էլ, որպես Օսմանյան կայսրության դաշնակից, նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում դրա համար», -ասել է պատգամավորը:

Օզդեմիրը նշել է նաև, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը մշակվել է «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցության հետ համատեղ:

Նշենք, որ անցյալ տարի ևս Բունդեսթագի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձև, որի ընդունմանը խոչնդոտել էին Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների խորհրդարանական խմբերը:

Հիշեցնենք նաև, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը ղեցասպանության 100-ամյակին նվիրված իրենց ելույթների ժամանակ ճանաչել են Հայոց ցեղասպանոււթյունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ