22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Չավուշօղլուն հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի բարեկամական խմբի ժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Թուրքական «Habervaktim» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն Ադրբեջանը ներկայացրել է որպես «հանդուրժողականության լավագույն օրինակ»՝ նշելով. «Ադրբեջանը և Բաքուն դարեր շարունակ տարբեր մշակույթների և քաղաքկրթությունների կենտրոն է եղել: Այստեղ կողք կողքի կարող ենք տեսնել մզկիթներ, եկեղեցիներ և սինագոգներ»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը շարունակում է «բռնազավթված» մնալ՝ չնայած դրան ադրբեջանցի ժողովուրդը չի կորցրել խաղաղ ապրելու հավատը:

«Հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում: Ադրբեջանի ամբողջ տարածքը կրկին ազատության, խաղաղության և հանդուրժողականության աշխարհ կդառնա»,- ասել է Չավուշօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ