29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով կգլխավորի ”Ժառանգության” ցուցակը

Երևանի ավագանու ընտրություններին ”Ժառանգություն” կուսակցության ցուցակը հնարավոր է` գլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

”Տարբերակներից մեկն է, իհարկե, հնարավոր տարբերակներից մեկն է, յուրաքանչյուր պարագան հնարավոր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, թե կվերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, նախկին պատգամավորը պատասխանեց.”Ես պատասխանատվությունից երբևիցե չեմ խուսափել, իսկ պատասխանատվությունն ինձ վրա դնել, թե ոչ, կարծում եմ մեր քաղաքացիների և նաև այն անձանց որոշումն է, ովքեր այդ ցուցակի մեջ կլինեն”: Մարտիրոսյանը հավելեց, որ եթե որոշում լինի, որ ինքն է գլխավորելու ցուցակը, ինքը չի հրաժարվի: 

”Եթե այդ պատասխանատվությունն ինձ վրա դնեն, բնականաբար, չեմ մերժի”,-նշեց նա: Մարտիրոսյանը տեղկացրեց նաև, որ արդեն սկսել են քննարկել ավագանու “Ժառանգության” ցուցակը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը հայտարարել էր, որ իրենց ցուցակը կհրապարակվի մարտի 22-ին կայանալիք հանրահավաքին: 

”Երևանի հաջորդ քաղաքապետը լինելու է մեզանից մեկը, դա ես չեմ լինելու, դա լինելու է մեզանից մեկը, և մենք միասին այս հաղթանակը տանելու ենք Երևան և վերադարձնելու ենք քաղաքը Հայաստանի ժողովրդին, մանրամասների համար սպասեք մինչև հաջորդ հաղթահավաքը”,-ասել էր Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ