18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

40 վայրենի գազաններ հավանել էին այդ հրապարակումը. Նաիրա Կարապետյան

‹‹Բաքվի պետական համալսարանի թվիթերյան էջում հայ զինվորի խոշտանգված նկար էր տեղադրվել: Այն տեղադրելուց անմիջապես հետո 40 վայրենի գազաններ հավանել էին այդ հրապարակումը: Ու  երբ այդ ամենի մասին մեր եվրոպացի գործընկերներն իմացան, չէին հավատում, որ դա իսկապես իրական է››, – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ  հարց-պատասխանի ընթացքում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Վերջինս ընդգծեց՝  այս և նմանատիպ երևույթներն ապացուցում են՝ Ադրբեջանը  հեռու է քաղաքակրթությունից ու մարդասիրությունից:
Պատգամավորը բարձր գնահատեց ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի լրագրողների կողմից կատարված լայնածավալ աշտատանքները ԵԽԽՎ-ում իրականացված  աշխատանքները լուսաբանելու, հանրությանը օպերատիվ լրատվություն ներկայացնելու համար:

Նաիրա Կարապետյանը նշեց՝ իր խորին համոզմամբ՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները կատարել են իրենց առաքելությունը:

Մանմարասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=I9f-3lg7HRo

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ