12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ես Հայաստան մեկնած առաջին նախագահը եղա․ Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի Հանրապետության նախկին, թվով 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել «Al Arabia» հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայկական ու քրդական խնդիրներից նաև:

Մասնավորապես հայկական թեմայի վերաբերյալ Գյուլը նշել է հետևյալը. «Ես Հայաստան մեկնած առաջին նախագահը եղա: Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Կարծում էի, որ այն ժամանակ սպորտը կկարողանա օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծումներ գտնելուն: Արձանագրությունների ստորագրումից հետո նոր փուլ թևակոխեցինք: Սակայն, ցավոք, արձանագրությունների պահանջներն այդպես էլ չիրականացվեցին»:

Քրդական հարցի վերաբերյալ նախկին նախագահը նշել է, որ ինքը կողմնակից է «փափուկ ուժի» կիրառմանը: Շեշտել է, որ Թուրքիան որպես պետություն մի շարք հարցերի լուծման գործում ուշացել է: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների գործողությունները նա երկրի համար խիստ ռիսկային է համարել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ