08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՄԻՊ-ը Աստծու կողմից ուղարկված սուրբ չի. Առավոտ

“Կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը”,-Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահաօ նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` հրապարակում բացօթյա մամուլի ասուլիսում երեկ արած այդ արտահայտությունը հավանաբար պատճառ կդառնա, որ առաջիկայում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւս “նստի հացադւոլի”:

Երեկ ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ թերթի հետ զրույցում այդ կերպ իր վրդովմունքն արտահայտեց Գալուստ Սահակյանը: Հարցն`ինքն ում ինքնաբացարկն է պահանջելու, Գալուստ Սահակյանն ասաց. “Հիմարությունն էլ իր աստիճաններն ունի: Ազգը պիտի մի քիչ տեղը տեղին կարողանա իր հպարտության մասին մտածել: Ինչ է նշանակում բոլոր իրավական հիմքերը Սահմանդրական դատարանով, աշխարհով, մեր մոտեցումներով հիմնավրոված են: Կարող է, ենթադրենք, էպոսագետն էլ, մյուսն էլ, էն մյուսն էլ նույն խնդիրը դնեն: Չեմ ուզւոմ այդքան ծիծաղելի դառնանք աշխարհի առջեւ: Ընդամենը դա”:

Պատգամավորը անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը: “Է, հո կրակը չե՞նք ընկել, որ ՄԻՊ ենք նշանակել, ինքն էլ իր բնավորության գծերը փորձում է հասարակությանն ընդհանրացնել: Գերագույն, վերջնական որոշումը ՍԴ-ինն է: Մարդու իրավունքների պաշտպան չի նշանակում Աստծու կողմից ուղրակված սուրբ, որ ամեն ինչին միջամտում է, եւ փոխանակ կարգավորի իրավիճակը` փորջում է իմիջների հավաքել` չգիտեմ ինչի համար”,-ասել է Սահակյանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ