27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թքել է եւ դուրս եկել. Հայկական ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000 թ.-ից: Թերթի տեղեկություններով` Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ:

Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել “թքել դուրս գալ, քանի որ հոգնել է”: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ են հավաքվել եւ այլեւս ակնհայտ է, որ նա կարող է քավության նոխազ դառնալ ու նրա պաշտոնանկությունը կմատուցվի, որպես “դատական համակարգի մաքրում”:

Տիգրան Սահակյանը մինչեւ հրաժարական տալը` նախ արձակուրդ է վերցրել, իսկ երեկ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականը պետք է քննի ՀՀ արդարադատության խորհուրդը եւ եթե այս մարմինը հաստատի այն, ինչը կասկածից վեր է, որ կանի, հետո ԱԽ-ն կդիմի հանրապետության նախագահին Սահակյանի լիազորությունները դադարեցնելու համար:

Պաշտոնի թափուր մնալուց հետո պետք է մրցույթ հայտարարվի: ՀՀ արդարադատության խորհուրդը` ստացված հայտերով պետք է ընտրի մեկին եւ նրա թեկնածությունը ներկայացնի հանրապետության նախագահին ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում հաստատելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ