15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ապրիլի 9-ին կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ../վիդեո/

‘’Ինձ չեն հետաքրքրում ‘’Հանրապետականների’’ կարծիքները: Ես միմիայն կմեկնաբանեմ ‘’Հանրապետականի’’ ղեկավարի խոսքերը հետայսու: Արդեն ես խոսել եմ այդ մյուս ածականների մասին և ասում եմ, որ նրանք, որ այդ եզրույթներն օգտագործում են, առաջին հերթին հենց նրանց են վերաբերում’’,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով իր քայլերը սադրանք որակող տեսակետները:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գա ‘’Ազատության’’ հրապարակ ու իր առաջարկներն անի, ինքը հասարակության հետ միասին կքննարկի դրանք:  ‘’Մենք գնում ենք դեպի ապրիլի 9-ի երդմնակալության, կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը’’,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի ‘’Ժառանգությունը’’ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության վերաբերյալ, ինչին ի պատասխան ` Հովհաննիսյանն ասաց.

‘’Հավանաբար վաղը հանրահավաքի ժամանակ երկու խոսք կասվի նաև մեր ապագա ծրագրերի մասին’’: Իսկ թե արդյոք կընդունի ԲՀԿ-ի այցը կամ առաջարկները, նա պատասխանեց, որ միշտ բաց է հաղորդակցության առաջ և ‘’Ազատության’’ հրապարակում կընդունի յուրաքանչյուրին, ով ուզում է գալ և մասնակցել այս շարժմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ