18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք միավորում չե՞ք տեսնում, ողջ Երեւանն է մեզ հետ. Տիգրան Ուրիխանյան

‘’ԲՀԿ-ն եղել ու մնում է դեռեւս հույս փայփայող  հայաստանցիների համար միակ` ոչ թե հեռանկարում, այլ մոտ ապագայում իրենց կյանքում  փոփոխություններ իրականացնելու ունակ ուժը’’,- Henaran.am-ի հետ զրույցում  հայտարարեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով մեր հարցին, թե իր կարծիքով որ քաղաքական ուժն է լինելու սպասվող Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը:

Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ-ն կարեւորում է , որ հանրությունը ընդհանրապես եւ կոնկրետ  քաղաքական իրադարձությունների ժամանակ, որտեղ ԲՀԿ-ն մասնակցում է,  միավորվի այն առաջնորդների շուրջ, որոնք  մարդկանց նոր որակի փոփոխությունների ուղղությամբ են տանում:

Նշենք, որ հրապարակելով ավագանու ընտրությունների ցուցակը` ԲՀԿ-ն հայտարարեց, որ պատրաստ է իր առանցքի շուրջ այլ ուժերի հետ միավորման: Իսկ մինչ այդ, ընդդիմադիր քաղաքական ուժերն ու ԲՀԿ-ն քննարկումներ էին անցկացնում` ավագանու ընտրույթուններում միասնաբար հանդես գալու հնարավորության շուրջ:

Մեր հարցից, ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ի առանցքի շուրջ միավորվելու միտումներ չեն ցուցաբերում, Տիգրան Ուրիխանյանը նախ զարմացավ, թե Դուք միավորում չե ՞ք տեսնում, ողջ Երեւանն է մեզ հետ:

Երբ հստակեցրինք, որ խոսքը քաղաքական ուժերի մասին է, ԲՀԿ խոսնակն ասաց. ‘’ Մեծ հարգանքով ենք վերաբերվում  քաղաքական ուժերին ու  իրենց ներկայացուցիչներին: Ամեն մեկն ունի իր դիրքորոշումը’’,-ի պատասխան  նշեց ԲՀԿ խոսնակն ու հավելեց.

’’Մեզ համար շատ կարեւոր է, որ մեզ հետ լինի լայն ժողովրդական զանգվածը: Մենք գնում ենք  սկսելու Երեւանից, որ նա լինի ավելի մատչելի, ավելի ապահով, ավելի տնտեսող, ավելի գրավչական զբոսաշրջիկների ու սփյուռքի համար եւ հետեւաբար նաեւ` պետբյուջեի’’:

Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հասարակության մի հատվածի համախմբմանը, Տիգրան Ուրիխանյանն ասաց.’’Հարգանքով ենք վերաբերվում ժողովրդի որոշակի հատվածներ ներկայացնող բոլոր  քաղաքական ուժերին եւ այդ քաղաքական ուժերի առաջնորդներին, սակայն գտնում եմ, որ մեր գործելաոճն առավել արդյունավետ եւ արդարացված է` ԲՀԿ-ի մեկնարկային հնարավորություններով`կոնկրետ այս ընտրություններում,  հզոր կադրային պոտենցիալով, ծրագրերով, համոզմունքով`փոփոխություններ սկսել Երեւանից’’:

Մեր դիտարկմանը, թե իր կարծիքով ԲՀԿ-ի վարկանիշի վրա արդյո ՞ք չազդեց այն փաստը, որ կուսակցությունը մի կողմ քաշվեց նախագահական ընտրություններում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.

’’ ԲՀԿ-ն երբեւէ որեեւէ նախագահական ընտրությունների չի մասնակցել եւ դա մեզ չխանգարեց  խորհրդարանական ընտրություններին մոտ կես միլիոնի ձայներ ստանալ եւ եւս չի խանգարելու էլ ավելի մեծացնել վստահության քվեն, որովհետեւ մեր  գործունեությունը հիմնված չէ պարբերական  քաղաքական ակցիաների իրականացման վրա, այլ ամեն աստծո օր աշխատասենյակում, մարդկանց հետ հարաբերվելիս կոնկրետ դժվար, բայց ցանկացողների համար տեսանելի աշխատանք իրականացնելով` առանց ցեխ շպրտելու ու քննադատելու’’:

Նա համոզմունք հայտնեց, որ ԲՀԿ-ի քաղաքական  կուրսը կտանի ավելի մեծ վստահության: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ