18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս կանգառը

Հայ ազգային կոնգրեսում այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացվելիք համամասնական ցուցակի շուրջ: Ովքեր են լինելու ցուցակում, որն այս անգամ բոյկոտի ճանապարհով չի գնալու:

Այսպես. Լեւոն Զուրաբյանի թիմը Տեր-Պետրոսյանին համոզում է, որ առաջին տասնյակում լինեն իրենց մարդիկ: ՀՀՇ-ի թեւն առաջարկել է առաջին հորիզոնականում ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մոռացվեն այն խոսակցությունները, որ Նիկոլը այլ ընդդիմադիր շարժում է սկսելու: ՀԱԿ-ի երիտթեւն էլ վստահեցնում է, որ երիտասարդները, մանավանդ քաղաքացիական ակտիվիստները պիտի ցուցակում գերակշռեն:

Չի բացառվում, որ ցուցակում լինեն լրագրողներ Գոհար Վեզիրյանն ու Գայանե Առուստամյանը, ովքեր 2012թ. Ազգային ժողովի ընտրություններում ՀԱԿ-ի կողմից առաջադրվել էին մեծամասնական ընտրակարգով:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացրել է, որ հակված է ցուցակի անցողիկ տեղերը տրամադրել ավելի փորձառու, ժողովրդի կողմից  սիրված  քաղաքական գործիչներին` մասնավորապես նկատի ունենալով ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին:

ՀԺԿ-ին մոտ կանգնած Henaran.am -ի աղբյուրները  նշում են, որ այսօր կամ վաղը սպասվում է Դեմիրճյանի հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ եւ հստակություն կմտցվի նաեւ ՀԱԿ-ՀԺԿ հարաբերություններում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ