Ուիթնի Հյուսթոնի դուստրը նշանվել է եղբոր հետ
Լուրերն այն մասին, որ Ուիթնի Հյուսթոնի դստեր` Բոբբի Քրիստինայի եւ նրա որդեգրված եղբոր` Նիք Գորդոնի հարաբերությունները դադարել են “եղբայրական” լինել, վերջապես հաստատվել են: Եվ հաստատել է դրանք հենց Քրիստինան` հայտարարելով, որ իրենք նշանվել են:
Հանգուցյալ երգչուհու ընտանիքը շոկի մեջ է Քրիստինայի եւ Նիքի որոշումից, սակայն աղջիկը մարտական է տրամադրված: “Նրանք բոլորն սպասում են համոզվել, որ մենք սխալ ենք գործում: Ուզում եմ միայն մի բան ասել` նրանք դա չեն տեսնի”,-հայտարարել է Քրիստինան:
Հարազատների անհանգստությունն անհիմն չէ, քանի որ Քրիստինան ընդամենը 19 տարեկան է եւ, միգուցե, մտածելու կարիք իսկապես կա: