25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դադարեք կրակել, դադարեք պատերազմել». Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում հակադարձել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության կայքից:

«Վերջինն իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի դատական համակարգն առավել արդյունավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և մեկ միլիոն փախստական չունենային: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն է ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ՝ նկատի ունենալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված մասշտաբային ռազմական գործողությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով. «Ցավում եմ, որ, Ադրբեջանի արդարադատության նախարարը չանսաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գրասենյակի տնօրեն, համաժողովի մոդերատոր Ֆիլիպ Բուայեի հորդորին, այն է՝ խոսել բացառապես թեմայի շրջանակում և չանդրադառնալ այն թեմաներին, որոնք չեն առնչվում քննարկվող հարցին: Իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը այս համաժողովի քննարկման առարկա չէ, սակայն միևնույն ժամանակ արձագանքելով վերջինիս՝ ուզում եմ նշել, որ Ադրբեջանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նախաձեռնել է աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Նրանք սպանել են, նրանք խոշտանգել են, նրանք գլխատել են, այո՛, տիկնայք և պարոնայք, նրանք գլխատել են «Իսլամական պետությանը» բնորոշ եղանակով: Այս պահին ես կդադարեցնեմ խոսել այս թեմայի շուրջ, նկատի ունենալով համաժողովի շրջանակները, բայց ելույթս ուզում եմ ավարտել՝ մեջբերելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքերը՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ՝ ուղղված Ադրբեջանին. «Դադարեք  կրակել, դադարեք պատերազմել»»:

Նշենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկել է «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ 200 պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ