06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծաղիկներ ու նվերներ Րաֆֆուն /ֆոտո, վիդեո/

”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն չորրորդ օրն է հացադուլ է անում ”Ազատության” հրապարակում: Առավոտյան Հովհաննիսյանը ծանոթանում էր օրվա մամուլի տեղությանը: Ապա Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն շատ լավ է զգում: Հարցին, թե կան ինչ-որ դժվարություններ կամ առողջական խնդիրներ, Հովհաննիսյանն ասաց. ”Ոչ, լավ եմ ինձ զգում”:

Եվ չնայած այս գիշեր էլ է անցկացրել բաց երկնքի տակ, առանց վրանի, նա ժպտաց և ասաց. ”Քիչ եմ քնել, բայց խորն եմ քնել”:

Ոստիկանությունը թույլ չի տալիս Հովհաննիսյանին վրան տեղադրել: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ոստիկաններն իրենք պետք է վրան տեղադրեն, երբ հասկանան, որ կա դրա անհրաժեշտությունը:

Հավելենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն, իսկ ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը: Ընթացքում նրան մոտենում էին նաև իր աջակիցներն ու գաղափարակիցները, մեծահասակ կանայք, ովքեր նրան նվերներ եւ ծաղիկներ էին բերել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ