Պուտինը չի՞ հասկանում
“Երբ իշխանափոխություն լինի, որոշ քաղաքական գործիչներ էլի ասելու են` ինչ եղավ”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց “Ժառանգություն” խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում:
“Սա բավականին բարդ իրավիճակի մեջ է իրենց դրել, որովհետեւ քաղաքական գործընթացներն այլեւս իրենց չեն ենթարկվում: Կա համապետական խնդիր, ճգնաժամ, որն անհրաժեշտ է լուծել: Ես հույս ունեմ, որ գործող նախագահն իր թիմակիցներին չի լսի եւ կհասկանա, որ պատասխանատվությունն իրենն է”,-հավելեց Մարտիրոսյանը:
Նա նշեց որ իրենց ոչ մի առաջարկ չի արվել եւ 3-րդ ու 4-րդ (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին -խմբ.) նախագահների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի անելիք-առաջարկներից է կախված այս իրավիճակի լուծումը:
“Մենք պատրաստ ենք ընդունել գործող նախագահին”,-նշեց Մարտիրոսյանը: Հարցին, թե ինչու մինչեւ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի` ընտրությունների արդյունքները չընդունելու կոչը չի հասնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով երեկ նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը մոտ 60 տոկոս ձայն է հավաքել, Մարտիրոսյանը պատասխանեց.
“Կոչը տեղ չի հասնում, որովհետեւ կա Ղարաբաղի խնդիր, կա հայ-թուրքական խնդիր, կա Մաքսային միության խնդիր, սակայն Ռուսաստանը չի հասկանում` իրե՞նք են սահմանադրություն ձեւավորում: