06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՅԴ-ն ԲՀԿ-ի շուրջ միավորում չի ուզում /վիդեո/

”Մենք, փաստորեն, պատրաստ ենք ամենամեծ զիջումների: Օրինակ` մենք հարց չենք դնում, որ անպայման մեծամասնություն լինենք կամ առաջին տեղը մերը լինի: Պատրաստ ենք ցանկացած ֆորմատով միավորման, բայց դա նշանակում է, որ ուրիշ քաղաքական ուժեր պիտի մի քիչ իրենց ամբիցիաները սեղմեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ի` իր շուրջն ընդհանուր առանցք ձևավորելու հայտարարության մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

”Ես չեմ հասկանում` ինչպես կարելի է խոսել մի ուժի առանցքի մասին: Եթե խոսենք ազգային ընդհանուր առանցքի մասին, իշխանության հասնելու, իշխանությունը փոխելու առանցքի մասին, սա հասկանալի կլինի”,-հավելեց Հովհաննիսյանը, նշելով, որ կուսակցության շուրջ կարող են միավորվել այդ կուսակցության անդամները, իսկ մյուս կուսակցությունները, հասարակական խմբավորումները կարող են միավորվել գաղափարի շուրջ: 

 Հովհաննիսյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ ՀՅԴ-ը կողմ է միավորմանը` առանց որևէ հավանականության:  

”Միասնությունը կարևոր է: Եթե ուրիշները դա հասկացան, ուրեմն կգնանք առաջ ու կհաղթենք: Եթե չհասկացան, ուրեմն նորից պառակտված կգնանք: Սա դեռ քաղաքագիտական լուրջ անալիզի կարոտ է: Հուսով եմ, որ միասնաբար հանդես գալը դեռևս ամբողջապես բացառված չէ, բայց մենք դրա համար ամեն ինչ արեցինք”,-եզրափակեց Վահան Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ