18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆին կդադարեցնի հացադուլը, եթե… /վիդեո/

“Իմ նկատողությունը եղել է այն մասին, որ ես պահանջել եմ, որ նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն են խմել եւ շնորհավորել են, իրենք պիտի  վերանայեն այդ որոշումը: Իմ խոսքն առաջին հերթին ուղղված էր Օբամային, ում դեսպանը քիչ առաջ ինձ մոտ էր: Այսօր ես համաձայն եմ, որ Ռուսաստանը պիտի դառնա ավելի ժողովրդավար երկիր”:

Այսօր Ազատության հրապարակում ասուլիսում ասաց “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան այն հարցին, թե արդյոք ինքը համարում է, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ:

“Ես ասում եմ, որ այդ երկիրը պիտի կանգնի հայ ժողովրդի կողքին եւ ոչ թե կեղծված ընտրությունը կրող թեկնածուի օգտին”,-հավելեց Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչ ուղերձ է նա հղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով այժմ գտնվում է ՌԴ-ում եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հնարավոր է խոսի Մաքսային միության մասին, Հովհաննիսյանը պատասխանեց.

“Ես ուղերձ չունեմ, միակ ուղերձն այն է, որ ես մեծ սիրով իրեն հարմար ժամանակ, իրեն հարմար ձեւաչափով կքննարկեմ այդ օրակարգը”: Ինչ վերաբերում է  մաքսային միությանը, ապա Հովհաննիսյանը շեշետեց, որ դեմ է Մաքսային միությանը, ինչպես նաեւ Եվրասիական միությանը, սակայն կարծում է, որ ասիական երկրների հետ ամուր հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ է:

Մեկնաբանելով ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ չի  բացառվում, որ Սերժ Սարգսյանը կգա Ազատության հրապարակ` այցելելու նրան, Հովհաննիսյանն ասաց, որ դեմ չի լինի: Հարցին, թե այդ դեպքում ինքը կդադարեցնի հացադուլը, “Ժառանգության” ղեկավարը պատասխանեց, որ եթե Սերժ Սարգսյանն այս համընդհանուր տագնապը լուծող  համապարփակ որոշում առաջարկի, ապա այո, ինքը կդադարեցնի: Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ սա ոչ թե հացադուլ է, այլ ինքնամաքրման միջոց, որով փորձում է ուղղել իր սխալները: 

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ