16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սեքսից առա՞ջ, թե՞ հետո է հարկավոր սեր խոստովանել

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում պարզել են, որ ուժեղ սեռի համար “ես սիրում եմ քեզ” բառերը ոչ պակաս նշանակություն ունեն եւ նրանք ավելի շուտ են արտասանում այդ բառերը, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Հետազոտության առաջին փուլում գիտնականները հարցում են անցկացրել անցորդների եւ ուսանողներրի միջեւ` ով է ավելի հաճախ սեր խոստովանում` կանայք, թե տղամարդիկ: Հարցվածների 64 տոկոսը կարծիք է հայտնել, որ կանայք են ավելի հաճախ խոստովանություն անում: Նրանք դա անում են միջինում տղամարդկանցից 24 օր առաջ:

Դրա ճշմարտացիությունն ստուգելու համար գիտանականները եւս մեկ հարցում են անցկացրել, այս անգամ` 47 հետերոսեքսուալ զույգերի եւ 100 սովորողների շրջանում: Նրանց առաջարկել են անկեղծորեն ասել` շարունակվող կամ արդեն ավարտված հարաբերություններում ով է առաջինն  ասել երանելի 3 բառերը: Պարզվել է, որ համապատասխանաբար 70 եւ 61 տոկոսի դեպքում տղամարդիկ են առաջինը եղել, ընդ որում` խոստովանությունը հնչել է սիրելիի խոստովանությունից 42 օր շուտ:

Գիտնականները, որպես հավելում հետազոտությանը, առաջարկել են տղամարդկանց նկարագրել` ինչ են զգում նրանք “ես սիրում եմ քեզ” բառերը լսելիս: Հետաքրքիր է, որ սիրո խոստովանությունը տղամարդկանց մոտ ավելի ուժեղ էմոցիաներ է առաջացնում մինչեւ այն պահը, երբ զույգը ինտիմ հարաբերություններ է ունենում:

Կանանց մոտ` հակառակ պատկերն է: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ոգեւորում է հենց սեքսից հետո արված սիրո խոստովանությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ