06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Բարեւ”-ը սարքեցինք մի հեղափոխություն, “կազմակերպելը” դարձնենք մի ուրիշ բա՞ն

   “ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է եւ հետեւում է Սահմանադրության պահպանմանը,  ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությանը, այդ իմաստով ընտրությունները երկրի պետական, քաղաքական կյանքում կարեւորագույն երեւույթ եւ գործառույթ են, ուստի նաեւ նախագահի պարտավորությունների մեջ է, , որը եւ իրագործվում է, եւ դա ոչ թե կոնկրետ  Սերժ Սարգսյանի մասին է կամ նրա համար գրված Սահմանադրությունն է, այլ դա ՀՀ Սահմանադրությունն է, եւ որ անձն էլ, որ լիներ ՀՀ նախագահը,  պարտավոր էր կատարելու :

Ինչ վերաբերում է “կազմակերպել” բառին, ապա այսուհետ եթե  որեւէ մեկը գրավոր կամ բանավոր տեքստում (իմա` մասնավոր նամակում ) “կազմակերպել” բառը օգտագործում է, ուրեմն դա բերում է ուղիղ այն եզրահանգման, որ այսինչ տեղամասում որեւէ մեկի հնարավոր խախտումը կազմակերպված է Հանրապետության նախագահի կողմի՞ց: Զավեշտալի  պատկերացում է`քանի որ ասելիք չկա, պարզապես ընկել են բառի հետեւից:

“Բարեւ”-ը սարքեցինք մի հեղափոխություն, “կազմակերպելը” դարձնենք մի ուրիշ բա՞ն: Քանի որ որեւէ փաստ չկա,  արդեն փնտրում են մասնավոր նամակներում` թե ինչ մտքեր եւ բառեր են օգտագործվում, գնում են դեմագոգիական հարցապնդումների, իսկ ավելի գործածելին` պարզապես բղավելն է, գոռալ, գոռալ անընդհատ, եւ կարեւոր չէ թե ինչի շուրջ, քանզի, երբ դու գոռում ես, այլեւս ոչ ոք չի հասկանում, թե ինչ ես ասում եւ պարտավոր չես գոռալու մեջ լինել փաստարկված եւ հիմնավոր: Այնպես որ, այսօր մեր աչքի առաջ , եւ’ Սահմանադրական դատարանում, եւ’ ընդհանրապես քաղաքական հարթակներում հիմնականում այս եւ այս տիպի միջոցներ են կիրառվում:

Հացադուլը նույնպես  այդ տրամաբանական “ծիրին” մեջ է, եւ կարելի է ասել դրա տրամաբանական ավարտն է, որովհետեւ պարզ է, որ ուրիշ անելիքներ չկան`  վերցված է մի բեռ , որն ուժերից վեր է, եւ վերցված է չմտածված, հայտարարություններ են եղել, որոնք արվել են չգիտակցված, առանց դրանց հետեւանքը պատկերացնելու  եւ, ինչպես ասում են, իրենք իրենց փակուղու առջեւ են կանգնեցրել: Հացադուլը հոգեբանական ճնշման միջոց է` հուզական շարքից, նույն հուզականությունն, ինչը մենք տեսնում էինք փետրվարի 18-ից հետո հարթակում հնչեցված ելույթների  մեջ: Ասենք, որ այսօրվա իշխանությունը  շատ բան է տեսել, եւ այնպես չէ, որ իրեն կարելի է նման հուզական գործիքներով ճնշել, եւ անգամ, երբ ասում ես` իմ դիակի վրայով,  դա միայն ցույց է տալիս, թե ինչի ես դու ընդունակ ու պատրաստ` իշխանության, աթոռի համար, ուրիշ որեւէ ռեալ բան կարծես ցույց չի տալիս:

     Զարմանալին այն է, որ իրավական գործընթացում այսօր կիրառվող գործիքը քաղաքական վերլուծությունն է/աղյուսակներ, գրաֆիկներ տեսանք /, բայց իրավական դաշտում դրանով չեն խոսում: Սահմանադրական կամ Վարչական դատարաններում , եւ առհասարակ,  իրավական հարթությունում խոսակցությունը պետք է գնա կոնկրետ փաստերով, փաստարկներով, իսկ քաղաքական դաշտում` քաղաքական վերլուծություններն են:  Այսօր մեր ընդդիմությունը ցույց է տալիս մի հետաքրքիր վարվելակերպ` իրավական դաշտում խոսում են քաղաքական տերմիններով, քաղաքական բանաձեւումներով եւ վերլուծություններով (դրանց հիմնավորության բացակայությունը թողնենք վերլուծաբանների մասնագիտական կարողությունների վրա ), մինչդեռ, քաղաքական դաշտում` ինչ-որ անհասկանալի ակնարկներով, իբրեւ թե գոյություն ունեցող փաստարկների շուրջ, որոնց մասին որեւէ տեղ չի բարձրաձայնվում եւ որոնց իրական գոյությունը որեւէ մեկը չի արձանագրել.  ինչ-որ դիմումներ, որոնք հապճեպ են արված,  օրենքների խախտումներով:

Այս բոլորը ցույց են տալիս մի բան, որ ընդդիմությունը, ունենալով անգամ այս 37 տոկոսը, ինքն իր իրական չափն ու տոկոսը շատ լավ գիտեր եւ իր մարդկային ռեսուրսը, իր մասնակցությունը հանձնաժողովներում նույնպես դա է փաստում, այսինքն, երբ մենք ասում ենք, որ իրենք զարմացել են այս արդյունքի վրա, իրականում դա շատ տեղին զարմանք է:

Պարզապես գնացքը գնացած պարագայում հանկարծ սթափվել են, եւ մտածել, որ կարելի էր սա օգտագործել, ինչ-որ միջոցներ ձեռնարկել`մի քիչ պոռանք , մի քանի կիլո կիսատ-պռատ սարքած թուղթ հավաքենք, նեղված տատիկ, պապիկներին հավաքենք հրապարակ, ջահելներին դասերից “ թռնելու” կոչ անենք, գեղեցիկ, հուզական նախադասություներն ու ռոմանտիկ քայլերն էլ վերադիր` դե եղավ էլի: Բայց ռեալ մարդկանց իրենք հետրից տանելու ոչ ասելիք կա, ոչ գործողությունների ծրագիր”:

 Հերմինե Նաղդալյան ԱԺ փոխնախագահ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ