Թուրք ասելով չի վիրավորել /վիդեո/
Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բացօթյա ասուլիսում մեկ անգամ էլ հայտարարեց, որ ինքը կարող է ստորագրել իր ասած ամեն մի նախադասության տակ եւ իր ասածները դիտավորյալ խեղաթյուրել են ու ճիշտ չեն հասկացել:
“Մի դեպքում ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր ահաբեկում են ժողովրդին, ովքեր չեն թողնում մարդկանց գալ ու հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, դրանք մեր ներսի թուրքերն են: Մյուս դեպքում ասել եմ, որ դուք տղամարդ չեք”,-ասաց նա:
“Իհարկե, հանդիպել եմ մեղադրանքների, թե մենք չենք դիմանում սադրանքներին: Բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ես տիրապետում եմ թե՛ իմ խոսքին, թե՛ իրավիճակներին: Պարզապես երբեմն ստիպված ես լինում որոշ քրեականացված տարրերին պատասխանել իրենց լեզվով”,-արդարացավ Հակոբյանը: Նրա խոսքով, թուրք ասելով նկատի ուներ որպես թշնամի:
Henaran.am-ի այն դիտարկմանը, թե “Ժառանգության” առաջնորդը վիրավորանքներով չի խոսում, եւ արդյո՞ք թուրքը վիրավորական չէ` Հակոբյանն ասաց. “Ես չեմ վիրավորել: Եթե մարդիկ վիրավորվել են, իրենց խնդիրն է”: