06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չի ընկրկի. ՀԱԿ-ը չի ուղղորդում ու չի հավատում Րաֆֆուն /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դեռ չգիտի կայցելի ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլ է անում ”Ազատության” հրապարակում:

”Արդյունքների մասին կիմանաք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը: Դիտարկմանը, որ Հովհաննիսյանին այցելել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, Մանուկյանն արձագանքեց.

”Լավ էր արել, շատ ճիշտ էր արել”: Պատգամավորը նշեց, որ հացադուլը ծայրահեղ միջոց է: Հարցին` արդյունք կտա այս հացադուլը, Մանուկյանն արձագանքեց, թե դժվար հարց է, իսկապես չգիտի:

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը շեշտեց, որ չի կարծում, թե այս մեթոդներով կարելի է հաջողության, մասնավորապես իշխանափոխության հասնել:

”Ճնշման այս դոզայով, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կընկրկի: Նա այն քաղաքակիրթ ղեկավարը չէ կամ իշխանությունն այն կուսակցությունը չէ, որ քաղաքակիրթ մեթոդներով կամ երկխոսությամբ հրաժարականի գնան”:

Պատգամավորը հավելեց, որ իրենք հիմա ավելի պասիվ են և չեն ցանկանում ուղղորդել ”Ժառանգությանը” կամ հենց Հովհաննիսյանին: ”Մենք շատ ակտիվ չենք, մեր ակտիվիստները մասնակցում են, հանձնաժողովներում մենք պաշտպանել ենք Րաֆֆիի ձայները, բայց այս պահին ժողովրդի առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, և ես երբեք չեմ փորձի նրան ուղղորդել կամ խոչընդոտել:

”Ժառանգությունն” ինքն է որոշում իր անելիքը: Մենք հնարավորինս մասնակցում ենք, աջակցում ու ոգևորում ենք, չենք խանգարում: Այս պահին հրապարակն իրենցն է: Իմ սուբյեկտիվ կարծիքը` որ այս մեթոդներով Սերժ Սարգսյանը զիջումների չի գնա”,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Հարցին, թե ինչ մեթոդներ պետք է կիրառի Հովհաննիսյանը, Մանուկյանը պատասխանեց. ”Աշխարհը մեթոդներ ունի, նոր չի, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են: Ցանկացած առաջնորդ պարտավոր է իր թիմը ղեկավարել, կոնսուլտացիաներ անել ու որոշումներ կայացնել, ճնշում գործադրել իշխանության վրա”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ