Վրաստանում խոզի գրիպից 23 մարդ է մահացել
Խոզի գրիպից` H1N1 բացիլից, Վրաստանում այս սեզոնին արդեն 23 մարդ է մահացել:
Գրիպից մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը 30-64 տարեկան տարիքային խմբում է: Այս կատեգորիայում 17 մահվան դեպք է եղել: 2 հիվանդ մահացել են մինչեւ 4 տարեկան տարիքային խմբում: Եվս 2 մահվան դեպք է գրանցվել 65-ից բարձր տարիքային խմբում, 2-ը` 5-29 տարիքային խմբում:
Վարակվածների թվով ամենաբարձր ցուցանիշը մինչեւ 4 տարեկան տարիքային խմբում է: