17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արշակ Սադոյանը առաջարկ ունի Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին

“Ազգային ժողովրդավարների դաշինք”  կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը առաջարկ ունի Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին:

“Առաջարկում եմ կատարել սահմանադրական փոփոխություններ, պառլամենտը դարձնել երկպալատանի: Առաջին պալատը ընտրվի համամասնականով,  երկրորդ պալատը կազմված կլինի 30 հոգի մարզերում ընտրված մեծամասնական ընտրկակարգով” և 30 հոգի էլ սփյուռքից, որոնց ընտրելու կարգը դեռ պետք է պարզվի”,-ներկայացրեց Ա. Սադոյանը:

Նրա խոսքով, դա ելք է ստեղծված իրավիճակից, և կարող է դառնալ հիմք Րաֆֆի Հովհաննիսյանի համար հացադուլն ավարտելու համար:

“Ազգային ժողովրդավարների դաշինք” կուսակցության նախագահն իր առաջարկի ընդունման հավանակությունը գնահատեց 50/50: Նա նշեց, որ դեռ հստակ չի ներկայացրել իր առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն վերջինս ընդհանուր առմամբ տեղյակ է առաջարկին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ