06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադիբեկյանը` Րաֆֆու “անատամ” պայքարից

Հայերն իրենց երկրում հեղափոխություն անող չեն, սակայն ակտիվ մասնակցում են դրանց այլ երկրներում: Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

“Ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու միայն երկրի նախագահը, իսկ նա, ով չլինելով նախագահ, խոսում է կամ դեմագոգ է կամ օխլոկրատ: Րաֆֆի Հովհաննիսյանը մոլորության մեջ է դնում հանրությանը: Դա մեծամտություն է, նա կարող է խոսել միայն իրեն ընտրողների անունից”,-ասաց Ադիբեկյանը`հավելելով, որ եթե այժմյան հանրահավաքներում լիներ հեղափոխական տարր, բավականին լուրջ կլիներ, սակայն  “անատամ” պայքար է գնում:

Սոցիոլոգի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը անհաջող փորձ է և արդյունք չի ունենա.

“Եթե նա իրոք մեծամասնության ձայնն էր հավաքել, ապա պետք է այդ մարդիկ ոտքի կանգնեին: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական պոկերիստ է, գիտի իր գրպանում ֆլեշ ռոյալ է”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ