07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ժառանգությունը” գաղտնի է պահում

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում մասնավորապես ասաց, որ չի ցանկանում “բացել” սկսված պայքարի մարտավարությունը, բայց մինչեւ ապրիլի 9-ը ինչ-որ բան փոխվելու է:

Այս պահին պատգամավորի խոսքով` պետք է հույսը դնել ՍԴ-ի վրա, չնայած ինքը երեկ մասնակցեց նիստին եւ հիասթափվեց:

“Սահմանադրական դատարանը պնդում է, որ բերենք փաստեր, ասենք` ընտրակաշառքի: Ուշադրություն դարձրեք` իրենք չեն հերքում կաշառք բաժանելը, ուղղակի ասում են, որ փաստեր չկան: Իմ աշխատողը դիմել էր, բայց հետո դիմումը հետ վերցրեց, որովհետեւ կաշառք բաժանողը հո գիտնական-ֆիզիկոս չէ, այլ քրեական տարր է, որն ահաբեկում է մարդուն:

Ասում է` ընտանիքդ կոչնչացնեմ: Այդքանից հետո ով կհամարձակվի բողոքելու”,-ասաց Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով` Սահմանադրական դատարանի որոշ անդամներ Հակոբյանի հետ առանձին զրույցներում խոստովանել են, որ իրենք համոզված են, որ ընտրության արդյունքները կեղծվել են: “ՍԴ որոշ անդամների հետ ես երկար ճանապարհ եմ անցել:

Հիմա կոչ եմ անում իրենց քվեարկել խղճի մտոք, ոչ թե ինչ-որ մեկի հրահանգով, քանի որ մեր բոլորի ապագան է որոշվում”,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ի դեպ, նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը նախապես մտածված չէր: Լավ ճանաչելով իր կուսակցության առաջնորդին` Հակոբյանը գիտեր, որ Րաֆֆին, ի վերջո, արյուն չհեղելու համար կգնա այդ քայլին: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից հանդիպելու առաջարկը մերժելուն, ապա ըստ Հակոբյանի` նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է եւ տեղեկացրել, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Եվ քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հացադուլի մեջ էր, ասել է, որ պատրաստ է որոշակի ժամին` բաց թե փակ ձեւաչափով հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: “Սակայն դրանից հետո նախագահի աշխատակազմից ոչ մի այլ առաջարկ կամ հեռախոսազանգ չեղավ, որից հետո Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը հայտարարեց, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է հանդիպելուց”:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսին հետեւում էր` իր նստարանին նստած` այդ ընթացքում հայացքով բարեւելով անցորդներին:

Տեսանյութը եւ լուսանկարները` քիչ անց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ